Մոսկվայի «Օլիմպիական» մարզահամալիրում անցկացված բիլիարդի Կրեմլի Գավաթում Հայաստանի բազմակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ Ռազմիկ Վարդանյանը գրավել է երկրորդ տեղը: Եզրափակիչում նա պարտվել է Ուզբեկստանի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն եւ գավաթակիր Ալեքսանդր Սիդորովին:
Ռազմիկ Վարդանյանը Կրեմլի Գավաթին մասնակցելու իրավունքը ստացել էր Հայաստանի բիլիարդային սպորտի ֆեդերացիայի անցկացրած «դինամիկ բուրգ» խաղաձեւի Հայաստանի բաց առաջնությունում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում