Բիլիարդի Հայաստանի բազմակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ Ռազմիկ Վարդանյանը եռօրյա պայքարի արդյունքում դուրս է եկել Մոսկվայի «Օլիմպիական» մարզահամալիրում անցկացվող Կրեմլի Գավաթի եզրափակիչ:
Ռազմիկ Վարդանյանը Կրեմլի Գավաթին մասնակցելու իրավունքը ստացել էր Հայաստանի բիլիարդային սպորտի ֆեդերացիայի անցկացրած «դինամիկ բուրգ» խաղաձեւի Հայաստանի բաց առաջնությունում, հաղորդում են ֆեդերացիայից:
Հայ մարզիկը եզրափակիչում (հեռարձակումը՝ 14:00-ից) կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիդորովի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում