Ռուսական հանդբոլի լեգենդար մարզիչ Վիկտոր Լավրովը զոհվել է ողբերգական ավտովթարում, որը տեղի է ունեցել Կրասնոդարի երկրամասում, Լաբինսկ - Մայկոպ մայրուղում: Լավրովի ավտոմեքենան բախվել է «Կամազ» բեռնատարին, հաղորդում է vesti.ru-ն:
Օգոստոսի 1-ին Լավրովի 75-ամյա հոբելյանն էր, որի միջոցառմանը մասնակցելու համար էլ մարզիչը մեկնում էր Մայկոպ:
Լավրովի սաները դարձել են 2000թ. Սիդնեյի օլիմպիական չեմպիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում