Մոտոսպորտի MotoGP դասում աշխարհի չեմպիոն Նիկի Հայդենը մահացել է ավտոմեքենայի տակ ընկնելուց մեկ օր հետո, հայտնում է BBC Sport-ը:
Օրեր առաջ ամերիկացի 35-ամյա մարզիկին վրաերթի էին ենթարկել Իտալիայի Ռիմինի քաղաքում, որտեղ նա հեծանիվով շրջելիս էր եղել: Հայդենը ստացել էր գլխուղեղային ծանր վնասվածքներ եւ տեղափոխվել Չեզանայի հիվանդանոցներից մեկը: Հետո նա հայտնվել էր արհեստական կոմայի մեջ, իսկ ավելի ուշ մահացել է:
Նիկի Հայդենն Իտալիա էր մեկնել մրցաշարի մասնակցելու համար: Այն անցկացվել էր մայիսի 14-ին: 2016-ից ամերիկացին մասնակցում էր սուպերբայքի մրցումների, իսկ ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում էր 13-րդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում