ՖԻՄԱ-ի (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբ) թիմի հաղթանակով է ավարտվել Բանակի կենտրոնական մարզական ակումբի մարզադահլիճում անցկացված հանդբոլի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը, հաղորդում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:
Երկրորդ տեղը գրավել է Վանաձորի թիմը, եռյակը եզրափակել է Արցախի թիմը:
Առաջնությանը մասնակցել են Հայաստանի եւ Արցախի վեց թիմեր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում