Նետաձգության տղամարդկանց Հայաստանի հավաքականը երրորդ տեղն է զբաղեցրել Սոֆիայում կայացած Եվրոպայի Մեծ մրցանակի առաջին փուլում, հայտնում է archeryeurope.org-ը:
Հայկական թիմը 3-4-րդ տեղերի համար պայքարում հաղթել է Թուրքիայի մարզիկներին եւ նվաճել բրոնզե մեդալ: Հայաստանի հավաքականի կազմում են՝ Վասիլ Շահնազարյանը, Գեւորգ Հազարումյանը եւ Արամայիս Ապրեսյանը:
Նունե Վասիլյանը 63 մարզուհիների պայքարում զբաղեցրել է 17-րդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում