Արգենտինայի ռեգբիի ֆեդերացիան մրցակցի նկատմամբ դաժանության համար 99 տարով որակազրկել է «Պուկարա» ակումբի խաղացող Կիպրիանո Մարտինեսին, հաղորդում է skysports-ը։
Արգենտինայի առաջնության հանդիպման ժամանակ խաղային դրվագում Մարտինեսը ոտքով դիտավորյալ հարվածել էր մրցակցի դեմքին։ Նա անմիջապես հեռացվել էր։
«Պուկարան» ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար եւ հայտարարել, որ չի բողոքարկի ֆեդերացիայի որոշումը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում