Twitter-ը հաղթող է դուրս եկել ամերիկյան ֆուտբոլի ԱՄՆ-ի Ազգային ֆուտբոլային լիգայի հանդիպումները հեռարձակելու իրավունքի համար պայքարում, հաղորդում Bloomberg-ը։
Իրավունքը ստանալու համար Twitter-ի հետ մրցակցում էին Facebook-ը, Amazon-ը, Verizon-ը եւ Yahoo!-ն։ Այս հարթակները դուրս են եկել բանակցություններից։
ԱՖԼ-ն Twitter-ի միջոցով ցանկանում է ներգարվել թիրախային լսարան, որի մասնակիցները կունենան հեռարձակումներն առցանց մեկնաբանելու հնարավորություն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում