Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի դուստր Ջինա Մարիան դարձել է ձիասպորտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, հաղորդում է mirror-ը։ Առաջնության մասնակցել են ինը երկրների 46 մարզիկներ։ Ջինա Մարիան նաեւ օգնել է Գերմանիայի հավաքականին նվաճել թիմային գավաթը։
Հիշեցնենք, որ Շումախերի որդին մասնակցում է Ֆորմուլա-4-ի մրցումների։
Միխայել Շումախերը Ֆրանսիական Ալպերում ստացած գանգուղեղային ծանր վնասվածքից հետո անցնում է վերականգնողական փուլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում