Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի 49-րդ եզրափակիչն ավարտվել է Մասաչուսեթս նահանգի «Նյու Ինգլենդ Փեթրիոտսի» հաղթանակով: Արիզոնա նահանգի Գլենդեյլ քաղաքի Ֆինիքսի համալսարանի ստադիոնում կայացած ամերիկյան սպորտի տարվա կարեւորագույն խաղում «Փեթրիոտսը» հաղթել է 28:24 հաշվով: Ֆոքսբորոյի թիմը լիգայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է նաեւ 2001, 2003, 2004 թվականներին:
Համաշխարհային սպորտի ամենաթանկ իրադարձության ընթացքում կես րոպե տեւողությամբ գովազդային եթերաժամն այս տարի արժեր 4,5 միլիոն դոլար: Հանդիպմանը ստադիոնում հետեւել է 70 հազար հանդիսական:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում