Ավստրալացի կրիկետիստ Ֆիլիպ Հյուզը մահացել է Սիդնեյում կայացած հանդիպման ժամանակ գլխին գնդակով հարված ստանալու հետեւանքով: Հյուզը կոմայի մեջ էր նոյեմբերի 25-ից: Միջադեպը տեղի էր ունեցել Ավստրալիայի առաջնության հանդիպման ժամանակ, հաղորդում է AFP-ն:
Հոսպիտալացվելուց հետո 25-ամյա մարզիկը վիրահատվել էր: Նրա մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային վնասվածք: Մարզիկի մահվան մասին հայտարարություն է տարածել Ավստրալիայի հավաքական բժիշկ Պիտեր Բրյուքները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում