Ամերիկացի սերֆինգիստ Բեն Ֆրայբերգն աշխարհի ռեկորդ է սահմանել՝ հաղթահարելով Ֆլորիդայի նեղուցը, հաղորդում է allvoices.com-ը։
Ֆրայբերգից պահանջվել է 28 ժամ։ Սերֆերը հանգստացել է միայն այն ժամանակ, երբ սնվելու կարիք է ունեցել՝ մնացած ամբողջ ժամանակն անցկացնելով ոտքի վրա։
Սերֆինգիստին ուղեկցել է նավը, որի վրա են եղել բժիշկը, մարզիկի հայրը եւ նավաստին, ով հետեւել է, որ Ֆրայբերգը չշեղվի ճիշտ ուղուց։ Ամերիկացուց առաջ Կուբան եւ ԱՄՆ-ն բաժանող նեղուցը հաղթահարել է միայն ավստրալացի Սյուզի Մարոնին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում