Առագաստանավային սպորտի օլիմպիական չեմպիոն Էնդրյու Սիմպսոնը մայիսի 9-ին մահացել է ԱՄՆ-ում: Դեպքը տեղի է ունեցել ավանդական ցուցադրական մրցման ժամանակ, հաղորդում է The Guardian-ը:
Սիմոնի կատամարանը շրջվել է եւ 36-ամյա մարզիկին միայն 10 րոպե անց են կարողացել հանել ջրից: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Էնդրյու Սիմպսոնը օլիմպիական չեմպիոն էր դարձել 2008-ին Պեկինում կայացած Խաղերում: Լոնդոնի Օլիմպիական խաղերում նա նվաճել է արծաթե մեդալ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում