Ռեգբիի եվրոպական ազգերի գավաթի խաղարկության հանդիպման ժամանակ բախում է տեղի ունեցել Վրաստանի եւ Բելգիայի հավաքականների խաղացողների միջեւ: Երկու կողմից հեռացվել է մեկական խաղացող:
Հանդիպումն ավարտվել է վրացիների հաղթանակով` 17:13: Նշենք, որ Վրաստանի հավաքականն այս մրցաշարի գործող գավաթակիրն է: Բելգիացիների հետ հանդիպումն առաջինն էր վրացիների համար նոր շրջափուլում:
Վրաստանի եւ Բելգիայի հետ նույն դիվիզիոնում եմ ընդգրկված նաեւ Ռումինիայի, Ռուսաստանի, Իսպանիայի եւ Պորտուգալիայի հավաքականները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում