Դորտմունդում ընթացող սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնությունում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 4-րդ տուրում Մուրադ Ասատրյան, Մեսրոպ Ղուկասյան, Ալեքսանդր Դիարյան կազմով առավելության հասավ Յեմենի հավաքականի նկատմամբ` 3:1:
4-րդ դիվիզիոնի N խմբում Հայաստանը Եմենի հետ կիսում է երրորդ տեղը: Վերջին խաղում Հայաստանի թիմը մարտի 28-ին կմրցի ադրբեջանցիների հետ:
Կանանց առաջնության 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 0:3 հաշվով պարտվեցին իրանցիներին եւ 3-րդ դիվիզիոնի K խմբում զբաղեցնում է նախավերջին տեղը:
Կանանց թիմի վերջին մրցակիցը կլինեն մեքսիկացիները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում