21:05  ,  12 մայիսի, 2024

«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի գավաթակիր (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի գավաթը։ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հետխաղային 11-մետրանոցներով պարտության մատնեց անցած տարվա գավաթակիր «Ուրարտուին»։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:

31-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ուրարտուի» կիսապաշտպան Միքայել Միրզոյանը։

38-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Արարատ-Արմենիայի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Ռոդրիգեսը։

Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։

Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները՝ 5:3:

Հայաստանի գավաթ, եզրափակիչ

«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»՝ 1:1, լրացուցիչ ժամանակ՝ 0:0, 11մ՝ 5:3

Ալեքսիս Ռոդրիգես, 38 - Միքայել Միրզոյան, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով