19:26  ,  7 մայիսի, 2024

Տիկնիզյանի եւ Ռոմաշկինայի ընտանիքում սպասվում է համալրում (ֆոտո)

Ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինան սպասում է առաջնեկի ծննդին։ Նա լուսանկարներ է հրապարակել Տելեգրամում՝ նշելով, թե ինչի պատճառով է բացակայում եթերից։

29-ամյա Ռոմաշկինան անցած տարվա նոյեմբերին է ամուսնացել Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» 24-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանի հետ, որը նախորդ ընկերուհուց ունի որդի։ Նա ծնվել է 2021 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում