Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 32-րդ տուրում «Արարատը» հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին եւ կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով։
Առաջին խաղակեսում ԲԿՄԱ-ից աչքի ընկավ հարձակվող Էդիկ Վարդանյանը։
Երկրորդ խաղակեսում «Արարատից» հավասարությունը 11-մետրանոցից վերականգնեց նիգերիացի հարձակվող Իբեհ Ռանսոմը։ Այնուհետեւ դուբլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Սերոբ Գալստյանը։
«Արարատը» 41 միավորով 6-րդն է, ԲԿՄԱ-ն վերջինն է՝ 26 միավոր։
Հայաստանի առաջնություն, 32-րդ տուր
ԲԿՄԱ - «Արարատ»՝ 1:3
Էդիկ Վարդանյան, 34 - Իբեհ Ռանսոմ, 53, 11մ, Սերոբ Գալստյան, 63, 74
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում