Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Ֆրանսիայի նորընծա չեմպիոն ՊՍԺ-ի նկատմամբ գերմանական «Բորուսիա Դորտմունդի» 1:0 հաշվով հաղթանակի շնորհիվ Գերմանիայի Բունդեսլիգան ՈւԵՖԱ գործակիցների աղյուսակում լրացուցիչ միավորներով առաջադիմել է եւ հաջորդ մրցաշրջանում 5 մասնակից կունենա Չեմպիոնների լիգայում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի Ա Սերիան եւս 5 տեղ կունենա Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանում։
Գերմանիայի ընթացիկ առաջնության ավարտից 3 տուր առաջ լավագույն հնգյակում են «Բայերը», «Բավարիան», «Շտուտգարտը», «ՌԲ Լայպցիգը» եւ Դորտմունդի «Բորուսիան»։
2024/25 UEFA Champions League: Italy and Germany secure next season's European Performance Spots #UCL
— UEFA Champions League (@ChampionsLeague) May 2, 2024
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում