Հայաստանը ներկայացնող մրցավարները կսպասարկեն հունիս-հուլիսին անցկացվելիք բասկետբոլի Եվրոպայի B և C դիվիզիոնի տարբեր տարիքային առաջնությունների հանդիպումները, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը:
Կանանց Եվրոպայի փոքր երկրների առաջնության հանդիպումների սպասարկող մրցավարների թվում է Թամարա Հարությունյանը։ Նա նաև ընդգրկվել է կանանց Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունների մրցավարական կազմում։
Իսկ Դավիթ Կիխյանը կսպասարկի Մ18 տարեկանների C դիվիզիոնի և Մ20 տարեկանների B դիվիզիոնի հանդիպումները։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում