21:32  ,  26 ապրիլի, 2024

ԵԱ. Գագիկ Խաչիկյանը 9-րդն է (ֆոտո, վիդեո)

Գագիկ Խաչիկյանն ավարտեց մրցելույթը Եվրոպայի առաջնության նժույգ թափեր վարժության եզրափակիչում եւ զբաղեցրեց 9-րդ տեղը:

Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության երրորդ մրցումային օրը մեկնարկել են եզրափակիչները:

Նժույգ թափեր վարժությունում եզրափակիչին մասնակցեց 22-ամյա Գագիկ Խաչիկյանը: Հայաստանի ներկայացուցիչը վաստակեց 12.466 միավոր:

Երիտասարդ մարմնամարզիկը վարժությունը լիարժեք չկարողացավ կատարել, գործիքի վրայից ընկավ, ապա շարունակեց: Մրցագորգում Խաչիկյանին օգնող Հայաստանի հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը բարկացավ սանի մասնակցությունից:

Որակավորման փուլում Խաչիկյանը վաստակել էր 14.600 միավոր:

Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Գագիկ Խաչիկյանից բացի, Ուկրաինայի ներկայացուցիչ Իգոր Վերնյաեւը եւ Իսրայելը ներկայացուցիչ Իլյա Լյուբիմովը նույնպես ընկան գործիքի վրայից:

Ի դեպ, յուրաքանչյուր մարմնամարզիկի մասնակցության ընթացքում մարզապալատում հնչում էր տվյալ երկրի երաժշտություն: Գագիկ Խաչիկյանի մասնակցության ընթացքում դահլիճում հնչում էր հայկական դուդուկ:

Այս վարժությունում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, իռլանդացի Ռիս Մաքքլենագանը:

NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում