Հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշը նվաճեց Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացված շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հաղթողի կոչումը։
Վերջին տուրում Գուկեշը ոչ ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ 14 հնարավորից 9 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը։
Ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին հետ մնացին կեսական միավոր։
17-ամյա Գուկեշը ամենաերիտասարդ հավակնորդն է պատմության մեջ եւ տիտղոսը կվիճարկի աշխարհի չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ։
Հավակնորդների մրցաշար, 14-րդ տուր
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)` 0,5:0,5
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Դոմարաջու Գուկեշ (Հնդկաստան)` 0,5:0,5
Նիջաթ Աբասով (Ադրբեջան) - Ռամեշբաբու Պրագնանադհա (Հնդկաստան)` 0:1
Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա) - Սանտոշ Գուջրատի Վիդիտ (Հնդկաստան)` 0,5:0,5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում