Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակիչի» վիճակահանությունը։
Առաջին անգամ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանում:
Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի «4-ի եզրափակիչին» կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» և «Պալմա Ֆուտզալը», պորտուգալական «Սպորտինգը» և «Բենֆիկան»:
Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Պալմա Ֆուտզալի» կազմում հանդես է գալիս ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուանը, որը ճանաչվել էր Չեմպիոնների լիգայի 2023 թ. եզրափակիչ մրցաշարի լավագույն ֆուտզալիստ:
Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին:
Բոլոր հանդիպումները տեղի կունենան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում