Իտալիայի Վալ Պալոտ քաղաքում անցկացված լեռնադահուկային սպորտի միջազգային վարկանիշային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ Գլեբ Մոսեսովը համառ պայքարում ապահովել է Հայաստանի հերթական մեդալը։
Առաջին փորձից հետո Գլեբը 8-րդն էր, երկրորդ փորձն ավարտել է 2-րդ տեղում։ Ընդհանուր հաշվարկում Հայաստանի ներկայացուցիչը նվաճել է բրոնզե մեդալ, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը։
Մրցաշարին մասնակցել են 12 երկրի 117 մարզիկներ։
Հունվարի 13-14-ը Գերմանիայի Բերխտեսգադեն քաղաքում անցկացվելիք Եվրոպայի գավաթի փուլին Հայաստանն առաջին անգամ մասնակից կունենա՝ ի դեմս Գլեբ Մոսեսովի։
Հիշեցնենք՝ Մոսեսովը վերջերս արծաթե մեդալ էր նվաճել Շվեյցարիայի Պոնտրեսինա քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցաշարի ոլորավայրէջք մրցաձևում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում