Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված հրաձգության Գրան պրի մրցաշարում 10մ ատրճանակ մրցաձևում նվաճել է արծաթե մեդալ։
Ատրճանակ միքս մրցաձևում Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը նվաճեցին արծաթե, Գևորգ Մելքոնյանն ու Էդիտա Մանուչարյանը բրոնզե մեդալներ, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Էլմիրա Կարապետյանը Լեհաստանում անցկացված Polish Open Kaliber միջազգային մրցաշարում 10մ ատրճանակ մրցաձևում դարձել էր հաղթող:
Polish Open Kaliber-ում Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում նույնպես դարձել էին արծաթե մեդալակիր:
Էլմիրա Կարապետյանը Հայաստանի հրաձգության թիմից առայժմ միակն է, որը նվաճել է 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում