86 տարեկանում մահացել է բիաթլոնի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն Վիկտոր Մամատովը, հաղորդում է Ռուսաստանի բիաթլոնիստների միության մամուլի ծառայությունը՝ ցավակցելով հռչակավոր մարզիկի ընտանիքին եւ ընկերներին։
Վիկտոր Մամատովը օլիմպիական տիտղոսները նվաճել է Գրենոբլում (1968) եւ Սապպորոյում (1972) փոխանցումավազքի մրցումներում։
Մամատովը աշխարհի չեմպիոնի տիտղոսները նվաճել է 1967, 1969, 1970, 1971 թվականներին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում