Հանրապետության հրապարակում սեպետեմբերի 19-ին ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակի պայթյունի հետեւանքով ոտքերի ծանր վնասվածքներ է ստացել թաեքվանդոյի Հայաստանի հավաքականի անդամ, Հայաստանի հնգակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի մասնակից, արցախցի Իգոր Կարապետյանը։
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց մարզիկի անձնական մարզիչ Արայիկ Մկրտչյանը։
Իգոր Կարապետյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, հայրը զոհվել է պատերազմում։ Ընտանիքի մյուս անդամները Ստեփանակերտում են։
«Իգորն այժմ գտնվում է հիվանդանոցում։ Լուրջ վնասվածքներ է ստացել, ոտքերի 90 տոկոս այրվածք է ստացել, տասնյակից ավելի բեկորներ են հանել ոտքերից, վիրահատել են աճուկը։ Երկար ժամանակ է հարկավոր, որ մկաները վերականգնեն,բայց կվերակագնվի»,- ասաց Արայիկ Մկրտչյանը։
Իգոր Կարապետյանը մեկ ամսից պետք է մասնակցեր միջազգային մրցաշարի։ Այժմ իրականցվում է դրամահավաք նրա հետագա բուժման համար:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում