Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում բնակելի շենքի 17-րդ հարկից ընկնելու հետեւանքով մահացել է վոլեյբոլի կանանց օլիմպիական չեմպիոն, 43-ամյա բրազիլուհի Օլիվեյրա Վալեվսկան, հաղորդում է Web Volei-ը՝ հղում անելով Սան Պաուլուի ոստիկանության հաշվետվությանը։ Քննվում են ինքնասպանության եւ սպանության վարկածները։
Վալեվսկան Բրազիլիայի հավաքականի կազմում 2008թ․ Պեկինի Օլիմպիական խաղերի չեմպիոն է։
2008-2011 թվականներին Վալեվսկան հանդես է եկել «Զարեչիե» ակումբում՝ դառնալով Ռուսաստանի չեմպիոն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում