Հրաձիգ Նարե Գաբրիելյանը նվաճել է Բելառուսում անցկացվող ԱՊՀ Խաղերի փոխչեմպիոնի կոչումը։
Մինսկում անցկացվող հրաձգության մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում նվաճել է արծաթե մեդալ՝ 6 տասնորդական միավոր հետ մնալով ոսկե մեդալակրից, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը։
«Այս պահին ես արեցի իմ հնարավորությունների սահմաններում առավելագույնը, բայց ինձ համար սա պարտություն չէ, քանի որ առաջին տեղին զիջել եմ միայն 6 տասնորդական միավոր և սա առաջին միջազգային մեդալն է, որը նվաճել եմ: Կարող էի զբաղեցնել նաև առաջին տեղը։ Որակավորման փուլում ևս լավ հանդես եկա, ընդամենը 3 միավոր չբավականացրեց միջազգային վարպետի նորմա լրացնելու համար, սակայն ամեն ինչ դեռ առջևում է»,- լրագրողների հետ զրույցում նշել է 18-ամյա մարզուհին։
Հայկ Բաբայանը գրավել է 7-րդ տեղը:
Հայաստանի հավաքականն ԱՊՀ խաղերում նախքան այս նվաճել էր մեկ ոսկե, մեկ բրոնզե մեդալ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում