Լեհաստանի Ռզոազռու քաղաքում անցկացվող Եվրոպական երրորդ խաղերի ծրագրով ջրացատկի մրցաշարում հունիսի 25-ին մեկնարկ դուրս եկան Վլադիմիր Հարությունյան - Մարատ Գրիգորյան զույգը:
10 մետր աշտարակից սինքրոն ցատկում Հայաստանի զույգը 306.42 արդյունքով գրավեց 7-րդ տեղը:
Այս մրցաձեւում Եվրոպական խաղերի չեմպիոն դարձավ Ուկրաինայի Կիրիլ Բոլիուխ - Ալեքսի Սերեդա զույգը:
Ջրացատկի 3 մետրից եւ 10 մետրից խառը մրցաձեւում Հայաստանի թիմը գրավել էր 8-րդ տեղը: Թիմի կազմում ընդգրկված էին Ալիսա Զաքարյանը, Վլադիմիր Հարությունյանը, Արման Ենոքյանը եւ Մարատ Գրիգորյանը, որոնք գրանցել էին 215.85 արդյունք:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում