Ֆորմուլա-1-ի դասի ավտոարշավի աշխարհի առաջնության 6-րդ փուլը՝ Մոնակոյի Մեծ մրցանակն ավարտվեց «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենի հաղթանակով։ Պատվո հարթակ բարձրացան նաեւ Ֆերնանդո Ալոնսոն «Աստոն Մարտինից» եւ Էստեբան Օկոնը «Ալպինից»։
Ընդհանուր հաշվարկում Մաքս Ֆերստապենը առաջինն է 144 միավորով։ Երկրորդ տեղում գտնվող «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Սերխիո Պերեսն ունի 105 միավոր։ Երրորդը Ֆերնանդո Ալոնսոն է՝ 93 միավոր։
Ֆորմուլա-1, Մոնակոյի Մեծ մրցանակ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում