19 տարում առաջին անգամ հյուսիսամերիկյան Հոկեյի ազգային լիգայի (NHL) մեկ մրցաշրջանում խաղում է 60 ռուսաստանցի հոկեյիստ, հաղորդում է Quant Hockey-ը։
Ռուսաստանցի հարձակվող Դանիիլ Գուշչինը նորամուտն է նշել ամերիկյան «Սան Խոսեում», որը 7:2 հաշվով հաղթել է «Արիզոնային»։ Գուշչինը դարձել է նաեւ գոլի հեղինակ։
21-ամյա Գուշչինը Հոկեյի ազգային լիգայի այս մրցաշրջանում հանդես եկած 60-րդ ռուսաստանցին է։ Առնվազն մեկ խաղ այս մրցաշրջանում անցկացրել է 12 դարպասապահ, 15 պաշտպան եւ 33 հարձակվող Ռուսաստանից։
Նախորդ անգամ 60 եւ ավելի ռուսաստանցի Հոկեյի ազգային լիգայում հանդես էր եկել 2000-2001 թվականների մրցաշրջանում՝ 72 խաղացող։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում