That magic moment Three world titles back-to-back for Denmark #POLSWE2023 #sticktogether @dhf_haandbold pic.twitter.com/aJ11LjIVTL
— International Handball Federation (@ihf_info) January 29, 2023
Հանդբոլի տղամարդկանց Դանիայի հավաքականը երրորդ անգամ անընդմեջ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցած աշխարհի առաջնության եզրափակիչում դանիացիները 34:29 հաշվով պարտության են մատնել Ֆրանսիայի հավաքականին։
Դանիայի հավաքականը նվաճեց նաեւ 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Բրոնզե մեդալները նվաճել է Իսպանիայի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում 39:36 հաշվով պարտության է մատնել շվեդներին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում