Նորզելնդական «Սաութլենդ» ռեգբիի ակումբի 34-ամյա խաղացող Խոանի Մաքդոնալդը սրտի նոպայից հետո արհեստական կոմայի մեջ է:
«Քաունթիս Մանուկաու» թիմի հետ հանդիպման ժամանակ Մաքդոլանդը ընկել է, այնուհետեւ փորձել է բարձրանալ, բայց դարձյալ ընկել է: Բժիշկները դեֆիբրիլյատորի օգնությամբ փրկել են նրա կյանքը: Նոր Զելանդիայի ռեգբիի ֆեդերացիան հայտարարել է, որ ռեգբիիստը Օքլենդի հիվանդանոցում է եւ գտնվում է արհեստական կոմայի մեջ: Նրա վիճակը կրիտիկական է, բայց կայուն, հաղորդում է nzherald.co.nz-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում