Լեհաստանի Լոձ քաղաքում անցկացվող Եվրոպական ուսանողական խաղերում չեմպիոն է դարձել Հայաստանի թիմի անդամ, ԵՊԲՀ-ի ներկայացուցիչ Դավիթ Մակյանը։ Նա ոսկե մեդալը նվաճել է կարատե կումիտեի -75կգ քաշային կարգում՝ տանելով 5 հաղթանակ։
Ավելի վաղ հաշմանդամային սեղանի թենիսում բրոնզե մեդալակիր էր դարձել Գեւորգ Բեգլարյանը ՀՖԿՍՊԻ թիմից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում