Հայաստանի թիավարները մայիսի 18-19-ին Իտալիայի Սաբաուդա քաղաքում կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնությանը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:
Ակադեմիական թիավարության հայ պատվիրակները կգործուղվեն միջազգային երկու մրցաշարերի: Նրանց Մոսկվան կհուրընկալի հունիսին, իսկ երկրորդ միջոցառման մրցավայրը դեռ հայտնի չէ:
Չորս թիավար էլ Հայաստանը կներկայացնի հուլիսի 28-31-ը Հունգարիայի Ցեգետ քաղաքում անցկացվելիք մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում