Լողի միջազգային ֆեդերացիան (ՖԻՆԱ) Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներին զրկեց միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը։
Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։
Ռուսաստանն ու Բելառուսը հնարավորություն չեն ունենա ներկայացված լինել հունիսի 18-ից հուլիսի 3-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվելիք ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությանը։
Թաթարստանի մայրաքաղաք Կազանը զրկվեց լողի աշխարհի ձմեռային (25 մետր) առաջնությունից։ Այն նախատեսված է դեկտեմբերին եւ կանցկացվի այլ երկրում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում