Ռուսաստանցի մարմնամարզուհի Դինա Ավերինան դարձավ աշխարհի 15-ակի չեմպիոն։ Ճապոնիայում անցկացվող գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունում 23-ամյա մարզուհին նվաճեց օղակով եւ գնդակով վարժությունների աշխարհի չեմպիոնական տիտղոսները։
Գնդակով վարժության եզրափակիչում երկրորդ տեղը գրավեց Դինա Ավերինայի քույրը՝ Արինան։
Դինա Ավերինան 10 տարվա պրոֆեսիոնալ կարիերայում նաեւ 10 անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը եւ Տոկիոյի փոխչեմպիոնի կոչումը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում