Ռիո-2016 Օլիմպիական խաղերի մասնակից, նորզելանդացի հեծանվորդ Օլիվիա Պոդմորը կյանքից հեռացել է 24 տարեկանում, հայտնում է երկրի Օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Վերջերս մարզուհին սոցցանցերում դժգոհել էր մեծ ճնշումից, որին հանդիպում է մրցումներում անհաջող ելույթների պատճառով: Ավելի ուշ նա հեռացրել էր գրառումը:
Օլիվիա Պոդմորը մահացել է օգոստոսի 9-ին: Մահվան պատճառները չեն նշվում: Պոդմորը չէր մասնակցել Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում