Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի ներկայացուցիչներն օգոստոսի 1-ին նվաճել են ևս 3 ոսկե մեդալ, բոլորը՝ լողի մրցաշարում:
Տղամարդանց 50 մետր ազատ ոճում օլիմպիական ռեկորդով հաղթել է ամերիկացի Կեյլեբ Դրեսելը, որը գրանցել է 21.07 վայրկյան արդյունք: Ֆրանսիացի Ֆլորիան Մանոդուն (21.55) գրավել է երկրորդ տեղը, իսկ բրոնզե մեդալը բաժին է հասել բրազիլացի Բրունո Ֆրատուսին (21.57):
1 August - #Swimming - Men's 50m Freestyle
— #Tokyo2020 (@Tokyo2020) August 1, 2021
Caeleb Dressel
Florent Manaudou
Bruno Fratus#UnitedByEmotion | #StrongerTogether | #Olympics | #Tokyo2020
1500 մետր ազատ ոճում օլիմպիական չեմպիոն է դարձել ամերիկացի Ռոբերտ Ֆինկեն, որին հաջորդել են արծաթե մեդալ նվաճած Միխայլո Ռոմանչուկը (Ուկրաինա) և բրոնզե մեդալակիր Ֆլորիան Ուելբրոքը (Գերմանիա):
1 August - #Swimming - Men's 1500m Freestyle
— #Tokyo2020 (@Tokyo2020) August 1, 2021
Robert Finke
Mykhailo Romanchuk
Florian Wellbrock#UnitedByEmotion | #StrongerTogether | #Olympics | #Tokyo2020
Տղամարդկանց համալիր փոխանցումալողի 4х100 մետրում ԱՄՆ-ի հավաքականը սահմանել է աշխարհի ռեկորդ (3:26.78): Երկրորդ տեղը գրավել է Մեծ Բրիտանիայի թիմը (3:27.51), իսկ բրոնզե մեդալակիր են դարձել իտալացիները (3:29.17):
1 August - #Swimming - Men’s 4x100m Medley Relay
— #Tokyo2020 (@Tokyo2020) August 1, 2021
USA
Great Britain
Italy#UnitedByEmotion | #StrongerTogether | #Olympics | #Tokyo2020
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում