Ամերիկուհի լողորդ Կետի Լեդեկին նվաճել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի 1500 մետր ազատ ոճի մրցման չեմպիոնի կոչումը:
24-ամյա մարզուհին գրանցել է 15,37.34 արդյունք և դարձել 6-ակի օլիմպիական չեմպիոն: Երկրորդ տեղը գրավել է ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Էրիկա Սալիվանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել գերմանացի Կատյա Կոհլերը:
Հիշեցնենք, որ Կետի Լեդեկին մեկ ոսկե մեդալ նվաճել էր Լոնդոն-2012-ում, ևս 4 տիտղոսի արժանացել էր Ռիո-2016-ում: Նա աշխարհի 15-ակի չեմպիոն է:
Katie Ledecky has won #gold in #Swimming - 1500m Freestyle at #Tokyo2020
— #Tokyo2020 (@Tokyo2020) July 28, 2021
She is the first #Olympics women's 1500m gold medallist in history.#UnitedByEmotion | #StrongerTogether
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում