Հանդբոլի աշխարհի առաջնության մեկնարկից մեկ օր առաջ ԱՄՆ-ի հավաքականի 18 խաղացող վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է championat.com-ը։ Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի արձագանքը դեռ հայտնի չէ։
Չեխիայի հավաքականը կորոնավիրուսի ներթիմային բռնկման հետեւանքով չի մասնակցի առաջնությանը։ Չեխերին փոխարինել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունվարի 13-31-ը Եգիպտոսում։ Առաջին անգամ կմասնակցի 32 թիմ։ Չորս խաղահրապարակում կանցկացվի 108 հանդիպում։ Մրցաշարը կանցկացվի առանց հանդիսականների։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում