Սևանա լճի ափին անցկացվել է պաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) Հայաստանի առաջնությունը: Մեծահասակաների, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող մարզիկների և կանանց մրցումներին մասնակցել է 120 մարզիկ` հանրապետության բոլոր մարզերից, հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ քաշային կարգերի առաջնության չեմպիոնական կոչումը նվաճել են`
Մեծահասակներ
52 կգ - Հրաչյա Աբգարյան (Էջմիածին)
56 կգ - Էդգար Բադալյան (Հրազդան)
60 կգ - Սերգեյ Հովհաննիսյան (Մասիս)
67.5 կգ - Էրիկ Խաչատրյան (Ապարան)
75 կգ - Վլադիմիր Մանուկյան (Արտաշատ)
82.5 կգ - Արտյոմ Սոլոյան (Մեծավան)
90 կգ - Արարատ Շահինյան (Երևան)
100 կգ - Կարեն Մարտիրոսյան (Հրազդան)
110 կգ - Հայկ Աֆյան (Աբովյան)
125 կգ - Վահան Սարոյան (Երևան)
+125 կգ - Ջանիբեկ Ղազարյան (Մարտունի)
Երիտասարդներ
44 կգ - Հայկ Պետրոսյան (Տաշիր)
48 կգ - Աղվան Մանուկյան (Մարտունի)
52 կգ - Նարեկ Մազմանյան (Սպիտակ)
56 կգ - Արամ Ավետիսյան (Հայրավանք)
60 կգ - Հովսեփ Յավրումյան (Տաշիր)
67.5կգ - Ջոնիկ Եսայան (Սպիտակ)
75 կգ - Սամվել Ղազարյան (Արարատ)
82.5 կգ - Գրիգոր Հարությունյան (Կարբի)
90 կգ - Էրիկ Գևորգյան (Հայրավանք)
100 կգ - Կարեն Բարսեղյան (Արարատ)
110 կգ - Արթուր Սիրականյան (Մարտունի)
+110 - Գոռ Գասպարյան (Սպիտակ)
Կանայք
44 կգ - Աննա Սիմոնյան (Վանաձոր)
48 կգ - Աննա Ղազարյան (Դիլիջան)
52 կգ - Մալենա Կարագյոզյան (Երևան)
56 կգ - Երջանիկ Բոյախչյան (Սպիտակ)
60 կգ - Արփինե Գրիգորյան (Երևան)
67.5 կգ - Ալվարդ Մանուկյան (Սպիտակ)
90 կգ - Աննա Մկրտչյան (Երևան)
+90 կգ - Դիանա Բարսեղյան (Երևան)
Հաշմանդամություն ունեցող մարզիկների պայքարում հաղթել են`
44 կգ - Արսեն Առաքելյան (Հայրավանք)
48 կգ - Համլետ Հովսեփյան (Երևան)
67.5 կգ - Գևորգ Աֆրիկյան (Գավառ)
75 կգ - Հակոբ Ղազարյան (Երևան)
Թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզը, երկրորդ տեղում Լոռու մարզն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Արագածոտնը: Առաջնությունում գրանցած արդյունքներով Ջոնիկ Եսայանը (135 կգ արդյունք), Արտյոմ Սոլոյանը (180 կգ) և Գևորգ Աֆրիկյանը (92.5 կգ) Հայաստանի ռեկորդներ են սահմանել: Չեմպիոններն իրենց հաղթանակներն ու ռեկորդները նվիրել են Հայաստանի Անկախության օրվան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում