Աշխարհի երրորդ ռակետ Ռաֆայել Նադալը նկարահանվել է PokerStars-ի գովազդային հոլովակում՝ թենիսի ռակետի փոխարեն հանդես գալով սմարտֆոնով։
Տեսահոլովակում Նադալը քայլում է Բարսելոնայում եւ պոկեր է խաղում հեռախոսով՝ չնկատելով, որ երկրպագուների բազմություն է հավաքվում։
Տեսահոլովակը PokerStars-ի միջազգային մարքեթինգային արշավի մի մասն է։ Ծնկահոդերի բորբոքման պատճառով արդեն երկու ամսից ավելի կորտ դուրս չեկող Նադալը արշավի շրջանակում միջոցառումների կմասնակցի տարբեր երկրներում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում