20:04  ,  12 մայիսի, 2024

Հայաստանի գավաթի եզրափակիչ․ «Արարատ-Արմենիան» ու «Ուրարտուն» պայքարը կշարունակեն լրացուցիչ ժամանակում (ուղիղ)

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում տիտղոսը պաշտպանող «Ուրարտուն» մրցում է «Արարատ-Արմենիայի» հետ։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:

31-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ուրարտուի» կիսապաշտպան Միքայել Միրզոյանը։

38-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Արարատ-Արմենիայի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Ռոդրիգեսը։

Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

Հայաստանի գավաթ, եզրափակիչ

«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»՝ 1:1, նշանակվել է լրացուցիչ ժամանակ

Ալեքսիս Ռոդրիգես, 38 - Միքայել Միրզոյան, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով