23:42  ,  14 ապրիլի, 2024

Երիտասարդական ԵԱ․ Սաֆարյանը, Սիմոնյանն ու Տեփանյանը պարտվեցին եզրափակիչներում (տեսանյութ)

Խորվաթիայում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի թիմը նվաճեց երեք արծաթե մեդալ։

Եզրափակիչում 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը պարտվեց ուկրաինացի Մաքսիմ Ժիմենկոյին, 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը՝ անգլիացի Լեո Ֆոնավան Աթանգին, +92 կգ քաշային Միսակ Տեփանյանը՝ իռլանդացի Ադամ Օլանիանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում