00:56  ,  13 ապրիլի, 2024

Երիտասարդական ԵԱ․ Դավիթ Սիմոնյանն ու Միսակ Տեփանյանը եզրափակիչում են

Խորվաթիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը եզրափակիչներում կունենա երեք մասնակից։

Կիսաեզրափակիչում 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը 5։0 հաշվով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցչին, գերծանր քաշային Միսակ Տեփանյանը նույն հաշվով պարտության մատնեց լատվիացի բռնցքամարտիկին։

Ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել նաեւ Դավիթ Սաֆարյանը, որը 51 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում 4:1 հաշվով պարտության էր մատնեց լեհ Մատեուշ Շչոչարին։

Ֆոտո՝ ՀԲՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում