ՀԲՖ․ Հարգելի պաշտոնյաներ Ձեզ հեռու պահեք բռնցքամարտից

23:30   20 մայիսի, 2019

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տարածել է հայտարարություն։

«Այսօր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գ.Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանին եւ երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանին, որտեղ ներկա էր Հրաչյա Ռոստոմյանը։

Մեր մարզիչներին Ռոստոմյանը հորդորել է, որպեսզի Եվրոպական խաղերի մասնակցող թիմի մեջ ներառենք բռնցքամարտիկների, որոնք ազգային հավաքականի անդամ չեն եւ առնվազն վերջին 2 տարին չեն մասնակցել ոչ մի լուրջ մրցաշար ի եւ արդյունքներ չեն գրանցել։

Իրենց կամքը չկատարելու դեպքում խոստացել են չֆինանսավորել մեր մարզիկներին, որպեսզի նրանք մասնակցեն Եվրոպական խաղերին։ Սա ակնհայտ պաշտոնական դիրքի չարահաշում է։

Հարգելի պաշտոնյաներ Ձեզ հեռու պահեք բռնցքամարտից եւ մի փորձեք միջամտել մարզիչների աշխատանքին»,- ասվում է հայտարարությունում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։