Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 34-րդ տուրի վերջին խաղում առաջատար Երեւանի «Փյունիկը» հյուրընկալվելիս 2:2 հաշվով ավարտեց Վանաձորի «Լոռիի» հետ հանդիպումը: Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում:
Փոխարինման դուրս եկած Էրիկ Վարդանյանի եւ Մուսա Կոնատեի գոլերի շնորհիվ «Փյունիկը» 2 անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: «Լոռիից» դուբլի հեղինակ դարձավ Հաիթիի հավաքականի հարձակվող Ջոնել Դեսիրեն, որը 16 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Վերջնամասում «Փյունիկի» օգտին չնշանակվեց ակնհայտ 11 մետրանոց։
Այս ոչ ոքիից հետո «Փյունիկը» հավաքեց 57 միավոր եւ 2 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Վերջին խաղում «Փյունիկը» մայիսի 26-ին կընդունի հետնապահ «Արարատին»: «Արարատ-Արմենիան» վերջին 2 խաղերն անցկացնելու է «Արցախի» եւ «Բանանցի» հետ եւ միավորներ չկորցնելու դեպքում կդառնա Հայաստանի չեմպիոն:
Հայաստանի առաջնություն, 34-րդ տուր
Մայիսի 20
«Լոռի» - «Փյունիկ»՝ 2:2
Ջոնել Դեսիրե, 51, 82 – Էրիկ Վարդանյան, 49, Մուսա Կոնատե, 70
Մայիսի 19
«Շիրակ» - «Արարատ-Արմենիա» 0:1
Ալֆոնս Կասե, 8
«Արցախ» - «Ալաշկերտ» 1:1
Էդուարդ Ավագյան, 49 – Դենիս Թումասյան, 90
Մայիսի 18
«Բանանց» - «Գանձասար-Կապան» 0:5
Գեւորգ Նռանյան, 5, Բակար Բալդե, 11, 24, Գեւորգ Օհանյան, 35, Գեղամ Հարությունյան, 90+2
Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։