Արթուր Ալեքսանյանը վերադառնում է մրցագորգ

14:11   20 մայիսի, 2019

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցեն Բոլաթ Թուրլըխանովի անվան գավաթի խաղարկությանը, որը կանցկացվի մայիսի 25-26-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում, փոխանցում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:

Մայիսի 23-ին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնեն Գեւորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Ալմաթի կմեկնեն նաեւ մարզիչ Էդուարդ Սահակյանը եւ մրցավար Գեւորգ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ըմբշամարտի մրցագորգից բացակայում է 2018-ի նոյեմբերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնությունից հետո: Վերջին շրջանում գյումրեցի ըմբիշը վերականգնվում էր վնասվածքից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։